Տարածաշրջան10:19, 16 Հոկտեմբեր 2013
Հուսեին Չելիք. «Եթե Էրդողանը չդառնա նախագահի թեկնածու, կավարտի քաղաքական գործունեությունը»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական Հուսեին Չելիքը հետաքրքիր հայտարարություն
է արել Էրդողանի քաղաքական գործունեության վերաբերյալ:
Ըստ թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքի՝ Չելիքը հայտարարել
է, որ Թուրքիայի նախագահի հաջորդ թեկանծուն պետք է լինի ներկայիս վարչապետը: Հակառակ դեպքում Էրդողանը կավարտի իր քաղաքական գործունեությունը:
Չելիքը հիշեցրել է նաև վարչապետի խոսքերը. «Ես վերջին անգամ եմ պատգամավոր դառնում»:
Իսկ ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի՝կուսակցության նախագահ դառնալու դեպքում իր
համար պատիվ կլինի աշխատել նրա հետ: Չելիքը նաև նշել է, որ կուսակցությունում Գյուլի դեմ որևէ հակազդեցություն
չկա, նրան բոլորն էլ շատ սիրում և հարգում են:
«Նախկինում արված հայտարարությունը, որևէ առնչություն չունեն Գյուլի ԱԶԿ-ում ծավալած
գործունեության հետ: Նրա նախագահության վերաբերյալ մեր որոշ ընկերները չափն անցնող
հայտարարություններ գուցե արել են, գուցե Գյուլին վիրավորող որոշ արտահայտություններ
եղել են, սակայն դա երբեք մեր միջև խնդիր չի կարող լինել»,- ընդգծել է Չելիքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |