Տարածաշրջան13:23, 17 Հոկտեմբեր 2013
Գերմանիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետը Թուրքիայում է
Թուրքիայում է Գերմանիայի զինված ուժերի գլխավոր
շտաբի պետ Վոլքեր Վեյքերը: Այցի նպատակը, ըստ «CNNTurk» լրատվական ծառայության,
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում տեղակայված «Patrot» զենիթահրթիռային համակարգի
և կից զորակազմի ընթացիկ իրավիճակին տեղում ծանոթանալը:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի հրամկազմի որոշմամբ` այս տարեսկզբին գերմանացիների կողմից Թուրքիայում տեղադրվեց «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգ ներքին բախումների մեջ գտնվող հարևան Սիրիայից հնարավոր ռազմաօդային հարձակման վտանգը չեզոքացնելու նպատակով:
Գերմանացի բարձրաստիճան զինվորականը հանդիպել է Այնթափի 5-րդ զրահապատ բրիգադի հրամանատար Քահրաման Գյունեշի և փոխհրամանատար Քերիմ Աջարի հետ: Հանդիպումը լրատվամիջոցների համար դռնփակ է եղել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |