Տարածաշրջան14:01, 17 Հոկտեմբեր 2013
Թուրքիայի՝ Չինաստանի հետ ռազմական համագործակցությունն անհանգստացնում է ՆԱՏՕ-ական դաշնակիցներին

Թուրքիայի՝ Չինաստանից հեռահար հակահրթիռային համակարգեր գնելու որոշմամբ սկսված ՆԱՏՕ-ի և Արևմտյան դաշնակիցների անհանգստությունը շարունակվում է: Այս մասին գրում է թուրքական «Հյուրիյեթը»:
Թերթի տեղեկացմամբ գերմանական « Spiegel Online»-ին մի ամերիկյան գեներալ, որի անունը չի հաղորդվում, ասել է, որ իրենք ճնշում են գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի վեջինս հակահրթիռային համակարգերը Չինաստանից գնելու իր որոշումը կյանքի չկոչի: Ամերիկացի գեներալը ավելացրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի համար չի կարող ճիշտ լինել նման սպառազինության գնումը Չինաստանից: Մի անգլիացի զինծառայող էլ Թուրքիայի նման քայլը դավաճանություն է որակել:
«Reuters» գործակալությունն էլ նշել է, որ Չինաստանի կողմից Թուրքիային հակահրթիռային
համակարգերի վաճառքի ՆԱՏՕ-ին և Վաշինգտոնին բարկացնելը անականկալ չէր: Եվ Չինաստանը
ցանկանում է Միջին արևելքում ունեցած իր ռազմական ազդեցությունը հասցնել տնտեսական
ազդեցությանը, ու այս գործարքն էլ պետք է դիտել այդ համատեքստում:
Ամերիկյան նախկին
վարչակարգերում պաշտոններ վարած Քրիստինա Լին էլ ասել. «Սա սթափվելու կոչ է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |