Տարածաշրջան12:59, 17 Հոկտեմբեր 2013
Թուրքիայում սկսվել են աշխատանքները տեղական ուղևորատար ինքնաթիռի արտադրության համար

Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել է,
որ մինչև 2023 թվականը թուրքիան արտադրելու է սեփական ուղևորատար ինքնաթիռը: Թուրք
նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիան արտադրելու է փոքր և տարածաշրջանային նշանակության
ինքնաթիռներ:
Թուրք
նախարարը, ասելով, որ իրենց նպատակը փոքր և տեղական
նշանակության ինքնաթիռների արտադրությունն է, ավելացրել է.
««Բոինգի» կամ «Էյերբասի»
նման մեծ ինքնաթիռներ չենք արտադրելու, քանի որ առանց այդ էլ այդ ոլորտը լիքն է:
Այդ պատճառով էլ ոչ ոքի հետ չենք մրցակցելու»:
Թուրքական «Աքշամ»-ին տված հարցազրույցում Բինալի Յըլդըրըմն
ասել է, որ չնայած աշխատանքների համար տեխնոլոգիաներ ու շատ միջոցներ են հարկավոր՝
այդ բոլորը հարցերը կլուծեն՝ ավելացնելով, որ իրենց գլխավոր նպատակը մինչև 2023թվականը
սեփական արտադրության ինքնաթիռ ունենալն է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |