Տարածաշրջան16:22, 17 Հոկտեմբեր 2013
Նոր զարգացումներ Լիբանանում առևանգված թուրք օդաչուների վերաբերյալ

Լիբանաննի արտաքին
գործերի նախարար Մերվան Շերբիլը հայտարարել է, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում առևանգված թուրք օդաչուների և Սիրիայում առևանգված լիբանանցիների վերաբերյալ 1 ամսվա ընթացքում
ուրախ լուրեր կստացվեն: Թուրքական «bursadabugun.com» լրատվական կայքի հաղորդմամբ՝
նախարարը, սակայն, իր բորոշմամբ ուրախալի լուրերի
մասին այլ մանրամասներ չի հաղորդել:
Նշենք նաև Լիբանանի
LBC հեռուստաընկերությունը երեքշաբթի օրը եթերով տեսանյութ էր ցուցադրել, որում թուրք
օդաչուները տեղեկացրել են, որ իրենց վիճակը նորմալ է, և ցանկանում են տուն վերադառնալ:
Հիշեցնենք, որ թուրք
օդաչուներ Մուրադ Աքփընարը և վերջինիս օգնական Մուրադ Աղջան առևանգվել են այն ժամանակ,
երբ ս/թ օգոստոսի 9-ին Ստամբուլ-Բեյրութ չվերթը կատարած ինքնաթիռի անձնակազմը մեքենայով ուղևորվելիս է
եղել Բեյրութի հյուրանոցներից մեկը: Առևանգման պատասխանատվությունը ստանձնած «Իմամ
Ռըզայի այցելուները» անվանմամբ կազմակերպությունը հայտարարել էր, որ օդաչուներին ազատ
կարձակի միայն Սիրիայում առևանգված 9 Լիբանանցիների ազատ արձակման պայմանով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |