Տարածաշրջան11:19, 17 Հոկտեմբեր 2013
Օրհան Դյուզգյուն. «Թուրքիայի բանակը կորցրել է իր երբեմնի ուժը»

Թուրքիայի մայր ընդդիմության` «Ժողովրդահանրապետական կուսակցության»
պատգամավոր Օրհան Դյուզգյունը հայտարարել է, որ Թուրքիան կորցրել է պատերազմ
վարելու իր ներուժը: Նա կալանավայրում հանդիպում է ունեցել պետական հեղաշրջման
«Բալյոզ»-ի գործով ձերբակալված բարձրաստիճան զինվորականների հետ և եզրահանգել, որ
Թուրքիան արդեն կորցրել է ռազմածովայի ու ռազմաօդային իր երբեմնի հզորությունը: Այդ
պատճառով է, որ անգամ հույների դեմ Անկարան այլևս չի կարողանում դիմակայություն
ցույց տալ:
Ըստ Դյուզգյունի` Միջերկրական ծովի ավազանում բնական գազի հունական որոնումներին Թուրքիան վերջ չի դնում` պատճառաբանելով, թե դա պատերազմի վտանգ է պարունակում, մինչդեռ իրականում թուրքերը տեսնում են, որ պատերազմելու համար անհրաժշետ պոտենցիալ այլևս չունեն:
«Ինչպես գիտեք, Միջերկրականում հյուսիսային Կիպրոսի հունական հատվածը բնական գազ ու նավթ է արդյունահանում»,- նշում է պատգամավորը և հավելում, որ թուրքական զինուժի պոտենցիալը կորել է, քանի որ պատվախնդիր հրամանատարները կամ ձերբակալված են, կամ հրաժարական են տալիս:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |