Տարածաշրջան07:27, 18 Հոկտեմբեր 2013
Բուլղարիան Թուրքիայի սահմանին բաժանարար պատ է կառուցելու

Բուլղարիայի կառավարությունը որոշում է կայացրել, Էլհովո քաղաքի մատույցներով
անցնող թուրք-բուլղարական 30 կիլոմտերանոց սահմանին բաժանարար պատ կառուցել: Ենթադրվում
է, որ սահմանի պարսպապատումը կնպաստի բուլղարական սահմանապահ ուժերի հսկողության
արդյունավետության բարձրացմանը նշյալ գոտում:
Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Բուլղարիայի ներքին գործերի նախարար Վասիլ Մարինովը: Նա միևնույն ժամանակ նշել է, որ անվտանգության պատը կառուցվելու է ոչ թե փախստականների մուտքը փակելու կամ նրանց հետ ուղարկելու, այլ Բուլղարիայի միջպետական սահմանի պաշտպանությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: Նախարարության տվյալներով` այժմ Բուլղարիայում ապաստան է գտել շուրջ 500 հազար փախստական, որոնց մեծ մասը արտագաղթել է Սիրիայից:
Սահմանային պարսպաշինության աշխատանքների համար պահանջվելու է շուրջ 2մլն 500 հազար եվրո գումար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |