• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 12:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:49, 21 Հոկտեմբեր 2013

Հայկական եկեղեցու քարերով Թուրքիայում դպրոց են սարքել

Հայկական եկեղեցու քարերով Թուրքիայում դպրոց են սարքել

Թուրքիայի Թունջելի նահանգի Գեչիմլի գյուղում պահպանված հայկական եկեղեցին անխնամության ու անտերության պատճառով ավերակ վիճակում է հայտնվել: Գյուղացիները համոզված են, որ եթե եկեղեցին վերականգնվի, իրենց մոտ կսկսի զարգանալ զբոսաշրջությունը: Թուրք-քրդական բախումների գոտում գտնվելու պատճառով եկեղեցին երկար ժամանակ այդպես էլ չի ընդգրկվել վերակառուցման ենթակա շինությունների ծրագրում:

Ըստ «Թայմ թուրք» լրատվական կայքի` 2012 թվականին մշակույթի և զբոսաշրջության նախարարության Թունջելիի նահանգային վարչությունը դիմել էր Էրզրումի մշակությային կոթողների պահպանության հաստատությանը և դրական պատասխան ստացել: Սակայն մինչև այժմ ոչ մի գործ չի կատարվել եկեղեցու վերակառուցման ուղղությամբ:

Գյուղացիները մտահոգություն են հայտնել, որ բարձիթողի վիճակում մնացած եկեղեցին թիրախ է դառնում գանձախույզ արկածախնդիրների համար: Գյուղի բնակիչներից Ջեմշի Օղուզհանը լրագրողին ասել է, որ եկեղեցին ավերման է ենթարկվել 1938-ին կազմակերպված քրդերի կոտորածներից հետո: Իսկ1950-ականներին եկեղեցու քարերն օգտագործել են դպրոցաշինության ժամանակ:

Նշենք, որ հայկական այդ եկեղեցին ունի ավելի քան 200 տարվա պատմություն, պատերին դեռևս պահպանված են մնացել հայերեն փորագրությունները: Այն համարվում է Թունջելիի (Դերսիմ) ամենախոշոր եկեղեցիներից մեկը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}