Տարածաշրջան11:17, 21 Հոկտեմբեր 2013
Լիբանանում առևանգված թուրք օդաչուները ազատ են արձակվել

Լիբանանում առևանգված թուրք օդաչուներ Մուրադ Աքփընարը և Մուրադ Աղջան 71-օրյա գերեվարումից հետո ազատ են արձակվել: Օդաչուների տեղափոխող ինքնաթիռը կեսգիշերին մոտ Աթաթուրքի անվան օդանավակայանում է վայրեջք կատարել: Թուրք օդաչուների օդանավակայանում դիմավորելու էր եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Ինքնաթիռի վայրեջք կատարելուց հետո Էրդողանը օդաչուների ընտանիքի անդամների հետ միասին մտել է ինքնաթիռ, իսկ որոշ ժամանակ անց օդաչուների հետ միասին դուրս են եկել:
Թուրքական «Հյուրրիյեթ»
օրաթերթը հայտնում է, որ Մուրադ Աքփընարը և Մուրադ Աղջան լրագրողների հետ ունեցած
ճեպազրույցում հայտնել են, որ չնայած
դժվարություններին, նրանք երբեք հույսները չեն կորցրել:
Հիշեցնենք
որ, «Թուրքիայի
ավիաուղիեր» ընկերության օդաչուներ Մուրադ Աղջան և Մուրադ Աքփընարը օգոստոսի 9-ին՝ առավոտյան ժամը 3-ի սահմանններում, օդանավակայանից հյուրանոց ուղևորվելու ճանապարհին, զինված անհայտ անձանց կողմից առևանգվել էին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |