Տարածաշրջան12:42, 21 Հոկտեմբեր 2013
Շուտով Թուրքիայի ԶՈՒ-ն կհամալրվի 6 երկրի համատեղ արտադրության ռազմափոխադրող ինքնաթիռով

Գալիք ամսվա ընթացքում Թուրքիային ևս կհանձնվի A400M ռազմափոխադրող ինքնաթիռը, որի համատեղ արտադրությանը մասնակցում է նաև վերջինս:
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իսպանիայի և Թուրքիայի համատեղ նախագծի արդյունքում ստեղծված A400M ռազմափոխադրող ինքնաթիռի առաջին օրինակը օրեր առաջ հանձնվել է Ֆրանսիային: Ըստ նույն աղբյուրի՝ Իսպանիայում արտասրվող A400M-ի երկրորդ օրինակը նոյեմբերին կհանձնվի Թուրքիային: Իսկ հաջորդ տարի Թուրքիային հանձնվելիք երկրորդ ինքնաթիռն արդեն պատրաստման փուլում է գտնվում: 37 տոննա բեռնատարողությամբ առաջին ինքնաթիռը նախատեսվում է օգտագործել Կայսերիի ռազմաօդային ուժերի կազմում:
A400M-ի թռիչքի բարձրությունը կազմում է 11 հզ. 300մ, առավելագույն արագությունը՝ 780կմ/ժամ: 4 շարժիչանի ինքնաթիռը կարող վայրէջք կատարել հողային մակերևույթների վրա և կրկին վեր բարձրանալ: Ինքնաթիռը անհրաժեշտության դեպքում կարող է կարճ ժամանակում վերածվել 66 պատգարակից ու 25 հոգանոց անձնակազմից բաղկացած թռչող հիվանդանոցի:
Թուրքիան պատրաստվում է ձեռք բերել 10 նմանատիպ ինքնաթիռ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |