Քաղաքական11:56, 22 Հոկտեմբեր 2013
ԵՄ-Թուրքիա բանակցությունների հերթական փուլը կվերսկսվի նոյեմբերի 5-ին

Լյուքսեմբուրգում տեղի ունեցած Եվրամիության երկրների արտգործախարարների ժողովի
ընթացքում որոշվել է նոյեմբերի 5-ին տարածաշրջանային
քաղաքականության շրջանակում վերսկսել ԵՄ-Թուրքիա
բանակցությունների հերթական փուլը:
Ժողովի վերսկսման կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել և ԵՄ
նախագահող երկրի՝ Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը, ով նշել է, որ 3 տարի ընդմիջումից հետո նստաշրջանի բացումը
կարևոր իրադարձություն է:
Եվրամիության ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքական հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն հադես է եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ թուրքերենով իր գոհունակությունն է հայտնել բանակցությունների հերթական փուլի բացման կապակցությամբ: Ըստ թուրքական «Զաման» օրաթերթի՝ նա մասնավորապես ասել է, որ ԵՄ-Թուրքիա բանակցությունների վերսկսումը կարևոր է և Թուրքիայում բարեփոխումների իրականացման համար երաշխիք է հանդիսանում: Ըստ նրա՝ բանակցությունների հետագա ընթացքի համար անհրաժեշտ է ազդակ գնտել: Այդ տեսանկյունից արդեն իսկ բանակցությունների վերսկսման փուլի վերաբերյալ ընդունված որոշումը կարևոր քայլ է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |