Քաղաքական11:18, 22 Հոկտեմբեր 2013
Հայերի բողոքի ակցիայի պատճառով ԱՄՆ-ում գտնվող թուրքական պատվիրակությանը խոհանոցով են հանել հյուրանոցից

Թուրքիայի նախկին արտգործնախարար, ներկայիս փոխվարչապետ Ալի Բաբաջանը
առևտրաարդյունաբերական պալատների և բորսաների միության (TOBB) նախագահ Ռըֆաթ
Հիսարչըքլըօղլուի և միության այլ անդամների հետ միասին մասնակցել է Լոս Անջելեսում
անցկացվող գործարար խորհրդի ժողովին` հանդիպելով ԱՄՆ գործարար շրջանակների հետ:
Թուրքերն ամերիկացիներին ներկայացրել են իրենց երկրի տնտեսական դրությունը:
Այդ ընթացքում ամերիկաբնակ հայերը բողոքի ակցիա են կազմակերպել Ալի Բաբաջանի դեմ: Ամերիակհայերը հավաքվել են հյուրանոցի առջև և վանկարկում Հայոց ցեղասպանության փաստը:
Ժողովի ավարտին Բաբաջանը սկսել է պատասխանել ներկաների հղած մի քանի հարցերին: Դրանցից մեկը վերաբերել է ամռանը Թուրքիայում բռնկված քաղաքացիական անհնազանդության ակտերին և հակակառավարական ցույցերին: Թուրքիայի փոխվարչապետն ասել է, որ չի կարծում, թե ԱՄՆ-ի ոստիկանությունը նստած կդիտեր` ինչպես է մահակներով ու դյուրավառ շշերով զինված ամբոխը շարժվում դեպի Սպիտակ տուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |