Տարածաշրջան14:16, 22 Հոկտեմբեր 2013
Շինարարական նոր նախագիծ և բողոքի նոր ալիք Թուրքիայում

Թուրքիայում բողոքի առիթ է դարձել շինարարական նոր նախագիծը` ըստ որի Անկարայի Մերձավոր Արևելքի
Տեխնիկական Համալսարանի (ODTÜ) հարակից անտառի միջով պետք է նոր ավտոճանապարհ անցնի և ճանապարհի կառուցման համար
պետք է հատվեն ծառեր:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս բողոքները
անվանել է «ժամանակակից ավազակություն»` ասելով. «Ճանապարհը քաղաքակրթություն է և
խոչընդոտներ չի ճանաչում: Նույնիսկ եթե դիմացը մզկիթ
լինի, կքանդենք, կանցնենք»:
Էրդողանի այս հայտատարությունը սոցիալական ցանցերում քննադատությունների ալիք
է բարձրացրել: Ահա «Twitter»-ում տեղ գտած մի քանի հրապարակումներ:
Mehmet Bekaroğlu @MBekaroglu
Ճանապարհ կառուցելու համար ծառ ու մզկիթ է ավերում: Վեր կացեք, «գեզիականներ», մզկիթների համար հավաքվենք:
Kaan AYDIN @KaannAydin
Մարդը ասեց ճանապարհ կառուցելու համար «եթե նույնիսկ մզկիթ լինի կքանդենք»: Եթե նույն բանը Քըլըչդարողլուն ասեր, երկիրը ոտքի կհանեին:
Hacı Baskak @h_baskak
Վարչապետ Էրդողանը մզկիթ քանդեց, ծառ հատեց, ճանապարհ կառուցեց. Լավ, այս ձևով ո՞ր քաղաքակրթությանն է հասնելու:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |