Տարածաշրջան15:47, 23 Հոկտեմբեր 2013
Դինքի սպանության մասնակից Էրհան Թունջելը ձերբակալվեց

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ
Դինքի սպանության վերսկսված դատավարության շրջանակում կայացված ձերբակալության որոշման
արդյունքում ձերբակալվել է «Մեծ եղբայր» մականունով Էրհան Թունջելը:
Թուրքական «Հաբեր թուրք»-ի հաղորդմամբ՝ Էրհան Թունջելը Ստամբուլի
անվտանգության ծառայության ջոկատների կողմից հայտնաբերվել և ձերբակալել է Քամբուրգազ
թաղամասի տներից մեկում:
Թերթի տեղակացմամբ
Թունջելին տեղափոխել են Գայրեթթեփեյի անվտանգության բաժանմունք: Ձեռնաշղթաներով կապված
Թունջելը ոստիկանական մեքենայից իջնելիս բացականչել է. «Պետությանը ծառայելու արդյունքը
սա է: Ադնան Մենդերեսին մահապատժի ենթարկելու օրը ձերբակալվեցի: Դա մեր համար պատիվ
է»:
Վերաքննիչ դատարանի կողմից Դինքի դատավարության վերսկսման որոշումից
հետո Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը 2013թվականի սեպտեմբեր
23-ին Թունջելի վերաբերյալ ձերբակալման որոշում էր կայացրել, սակայն մինչ օրս նա ազատության
մեջ էր գտնվում:
Նշենք, որ այսօր, մինչ Թունջելի ձերբակալության մասին լուրեր
կտարածվեին, թուրքական մամուլում հայտնվել էր թերթերից մեկին տված նրա հարցազրույցը,
որտեղ վերջինս սպանության մասին հայտարարություններ էր արել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |