Քաղաքական13:34, 23 Հոկտեմբեր 2013
Թուրքիայում հիմնադրվել է նոր կուսակցություն` «Գեզի»

Թուրքիայում
ատեղծվել է ընդդիմադիր և բնապահպանական հայացնքերով նոր կուսակցություն: Այն
կոչվում է «Գեզի փարթիսի»:
Նշենք, որ Գեզին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին հարող զբոսայգու անվանումն է: Հենց այդ զբոսայգում անունն էլ խորհրդանշական դարձավ այս տարի ամռանը Թուրքիայում բռնկված լայնամասշտաբ զանգվածային բողոքների համար և քաղաքացիական անհնազանդության ակտերի համար: Ամեն ինչ սկսեց Գեզիի բնապահպանական շարժումից, երբ ակտիվիստները փորձեցին կանխել ծառահատումը, որը ծրագրված էր քաղաքային իշխանությունների շինարարական նոր նախագծով:
«Գեզի» կուսակցության նախագահ է ընտրվել Ռեշիթ Ջեմ Քյոքսալը: Կուսակցության կենտրոնակայանը գտնվում է մայրաքաղաք Անկարայի ֆիդանլըք թաղամասում, որը թուրքերենում կրում է «տնկարան, տնկարանային» իմաստը: Այս զուգադիպությունը թե միտումնավորությունն արդեն հումորով քննարկվում է թուրք օգտատերերի կողմից սոցցանցերում:
Կուսակցությանն անդամակցած մարդկանց թվի մասին առայժմ ոչ մի տեղեկություն չկա: Լոգոտիպը արմատներ ձգած ծառի պատկերով մարդ է: Կուսակցության կանոնադրության համաձայն` «Գեզի»-ի նպատակն է ստեղծել քաղաքացիական արժանապատիվ հասարակություն, ժողովրդական սահմանադրություն, ժողովրդավարական ազատություն, օրենքի գերակայութուն և մարդու իրավունքների պաշտպանութուն ապահովող հասարակարգ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |