Քաղաքական11:56, 24 Հոկտեմբեր 2013
Քուրդ գործիչը անընդունելի է համարել Էրդողանի պահվածքը

«Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK) գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը դժգոհություն է հայտնել քրդական խնդրի կարգավորման հարցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահվածքի վերաբերյալ:
Եվրոպայում հրապարակվող
քրդալեզու պարբերականներից մեկում հրապարակած իր հոդվածում քուրդ գործիչը նշում է,
որ Էրդողանի ճառերում չի երևում քրդական խնդրի լուծման մտադրություն: Դա
ապացուցվել է հերթական անգամ, երբ Իմրալը կղզում ցմահ բանտարկված քրդերի առաջնորդ
Աբդուլլահ Օջալանին այցելության մեկնած «Խաղաղություն և ժողովրդավարություն»
կուսակցության պատվիրակության վերաբերյալ ասել է.
«Մենք ենք որոշում, թե ինչ պատվիրակություններ գնան Իմրալը»:
Քուրդ գործիչը համարում է, որ իր այս խոսքերով Էրդողանը ցույց է տալիս, որ
կարգավորման գործընթացը վերջացել է: Բայըքի համոզմամբ` Էրդողանն իրավունք չունի
այդպես խառնվել գործընթացին ու նման կերպ արտահայտվել:
«Դե եթե Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջակետ դնի գործըթնացին, ուրեմն ինքն էլ կհատուցի դրա համար»,- եզրափակել է Ջեմիլ Բայըքը:
Հիշեցնենք, Միջանկյալ նշենք, որ «ՔՀՄ»-ն համարվում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված և արգելված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK)-ի քաղաքացիական թևը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |