Տարածաշրջան11:30, 25 Հոկտեմբեր 2013
Ղազախստանի նախագահը հայտնել է, թե Թուրքիան ցանկանում է միանալ Մաքսային միությանը

Թուրքական մամուլում տեղեկություն
է շրջանառվում այն, որ Թուրքիան ցանկություն է հայտնել միանալ Մաքսային միությանը
(ՄՄ): Բազմաթիվ լրատվամիջոցներն նշայլ թեմայով իրենց հրապարակումներում
վկայակոչում են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, որը Եվրասիական
տնտեսական ընկերակցության` (ԵվրԱզԷՍ) Մինսկում կայացած
գագաթաժողովի ժամանակ ներկաներին հայտնել է հետևյալը.
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ ինձնից հետաքրքրվել է Թուրքիայի` ՄՄ-ին միանալու հնարավորության մասին: Թուրքիան մեծ պետություն է և մեզ հետ ընդհանուր սահմաններ ունի»:
Նշվում է նաև այն մասին, որ Նազարբաևը հորդորել է դրական վերաբերվել Թուրքիայի այդ ցանկությանը` ընդգծելով ներքոնշյալ հանգամանքը.
«Արևմուտքում հաճախ են հարցնում. «Ի°նչ է, դուք ցանկանում եք վերականգնել նախկին
Խորհրդային միությո°ւնը»: Թուրքիային վերցնելով Մաքսային միություն` մենք ըստ
էության վերջ կդնենք նման հարցադրումներին»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |