• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 08:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:51, 29 Հոկտեմբեր 2013

Թուրքիայի Հանրապետությունը 90 տարեկան է

Թուրքիայի Հանրապետությունը 90 տարեկան է

Թուրքիայում այսօր նշում են հանրապետության հիմնադրման 90 ամյակը: Ամբողջ երկրում մեկնարկել է տոնակատարությունների շարք: Նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավորությամբ պետական բարձրաստիճան այրերը ծաղկեպսակներով այցելել են հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան:

Նշենք, որ Թուրքիայում հանրապետական կարգեր հռչակվել են 1923 թվականի հոկտեմբերի 29-ին: Առաջին նախագահ է ընտրվել Քեմալ Աթաթուրքը: Աթաթուրք տիտղոսը թուրքերեն նշանակում է «թուրքերի հայր»:

Նախագահի պաշտոնում Մուստաֆա Քեմալն իրականացրել է մի շարք բուրժուա-ազգայնական բնույթի բարեփոխումներ, որոնց նպատակը աշխարհիկ կարգերի հաստատումն էր Թուրքիայում: Այդպիսով թուրքական  պետությանը տրվեց աշխարհիկ բնույթ, արգելվեց բազմակնությունը, ներմուծվեց լատինատառ այբուբեն, մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվեց Անկարա, վերացվեց կրոնի գործերով նախարարությունը, պետականացվեց հոգևոր դասի ունեցվածքը, կրթությունն ու արդարադատությունը դուրս բերվեցին հոգևորականության վերահսկողությունից և հանձնվեցին պետության վերահսկողությանը:

Քեմալի հիմնած «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը (ԺՀԿ-CHP) այսօր իշխանություն չունի Թուրքիայում և համարվում է գլխավոր ընդդիմադիր ուժ:


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}