Տարածաշրջան13:32, 29 Հոկտեմբեր 2013
Իրականություն է դարձել թուրքերի 150 տարվա երազանքը

Այսօր` Թուրքիայի Հանրապետության հռչակման 90-րդ տարեդարձին կատարվել է դարի
նախագիծ կոչվող ստորջրյա ճեպընթաց գնացքի (Մարմարայ) բացման արարողությունը: Ներկա
են գտնվել Թուրքիայի նախագահը, վարչապետը և պաշտոնատար այլ այրեր, ինչպես նաև
արտասահմանցի բարձրաստիճան հյուրեր` Ճապոնիայի և Ռումինիայի վարչապետները, 9
նախարար 8 տարբեր երկրներից:
Թուրքական մամուլի բնորոշմամբ` Մարմարայն իրականություն է դարձրել թուրքերի 150 տարվա երազանքը. Եվրոպա և Ասիա մայրցամաքները ստորջրյա կապով միացնում է իրար: Այդ գաղափարը երազանքի տեսքով առաջ է քաշվել դեռևս 1860-ին սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի կողմից: 2004 թվականին սկսվել է շինարարությունը և արժեցել 8 մլրդ թուրքական լիրա (3 մլրդ եվրո): Մարմարայի ուղևորատարության ծավալը օրական կարող է կազմել է 1 մլն մարդ:
Թուրքական այս հզոր նախագծի իրագործմանն անդրադարձել է նաև արևմտյան մամուլը: Մասնավորապես «Independent» պարբերականը նկատել է տվել, որ նոր ճեպընթաց գնացքը կարևոր ազդեցություն կունենա 15 միլիոնանոց բնակչություն ունեցող Ստամբուլի թույլ զարգացած շրջանների համար: Իսկ «The Times»-ը Մարմարայը բնութագրել է որպես Եվրոպան Միջին Ասիայի հետ կապող «Երկաթուղային մետաքսե ճանապարհ»-ի առաջին հիմնաքար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |