Տարածաշրջան14:22, 29 Հոկտեմբեր 2013
Միջադեպեր Թուրքիայի հանրապետության օրվան նվիրված միջոցառումների ժամանակ

Թուրքիայի խոշոր քաղաքներում՝
Ստամբուլում, Անկարայում
ու Բուրսայում
Հանրապետության տոնը
նշելու համար
հավաքված քաղաքացիների
գործողություններին միջամտել
են ոստիկանները:
Թուրքական «Ջումհուրիյեթ»-ի
տեղեկացմամբ՝ Բուրսայում,
որտեղ այսօր
նշվող հանրապետության տոնակատարություններին մասնակցել
է այդ երկրի
աշխատանքի և
սոցիալական ապահովության
նախարար Ֆարուք
Չելիքը, անախորժություն է
տեղի ունեցել:
Թուրքիայի երիտասարդական միության
մոտ 100 անդամներ, մոտենալով
քաղաքի Հեյքել
թաղամասում տեղի
ունեցող միջոցառման
հրապարակին, սկսել
են հակակառավարական կոչեր
անել: Երիտասարդները, որոնց
ձեռքին եղել
է Աթաթուրքի
նկարով պաստառներ
ու պետական
դրոշներ, հավաքված
մարդկանց որոշ
մասի կողմից
աջակցություն ստանալով՝ կարճ ժամանակ
երթ են
կազմակերպել: Ոստիկանները, կտրելով նրանց
ճանապարհը, փորձել
են ցրել
երթի մասնակիցներին, ինչի
արդյունքում վերջիններիս
ու ոստիկանների
միջև կարճատև
բախումներ են
տեղի ունեցել:
Ստամբուլի Բեյօղլու թաղամացում ևս Թուրքիայի երիտասարդների միության
անդամները Բանվորական կուսակցության ներկայացուցիչների հետ միասին ցանկացել են երթ
կազմակերպել Թունջել հրապարակում: Ոստիկանները փորձել են կանխել երթը, ինչի ընթացքում «Մուստաֆա Քեմալի զինվորներն
ենք» վանկարկող երիտասրդներից երկուսին ձերբակալել են: Իսկ Թաքսիմ հրապարակի մերձակայքում
ոստիկանները պահպանության արտակարգ ռեժիմ են սահմանել: Մեծ քանակությամբ կուտակված
ոստիկանական ուժերը արգելել են երթ անցկացնել ցանկացողներին, իսկ չենթարկվողներին՝ հակադրաբար
ցրել:
Թերթի հաղորդմամբ՝ Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում դեռ շարունակվում
է «Հանդիպում ենք նոր հանրապետության համար: Թուրքիան ԱԶԿ-ին գլուխ չի խոնարհում» խորագրով հանրահավաքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |