Տնտեսական07:15, 30 Հոկտեմբեր 2013
Թուրք-Ճապոնական հարաբերությունների զարգացման նոր համաձայնագիր

Ստամբուլում գտնվող Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն լրագրողների համար դռնփակ հանդիպում
է ունեցել Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այնուհետև վարչապետները
հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի` Էրդողանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ճապոնական կողմի հետ տարվել են համապատասխան բանակցություններ, ստորագրվել է էներգետիկ և գիտատեխնոլոգիական համագործակցություն ենթադրող համաձայնագիր: Նախատեսվում է ճապոնական առաջատար տեխնոլոգիաների ներմուծմամբ Թուրքիայի սևծովյան Սինոպ քաղաքում կառուցել ատոմային էներգիյաի կայան:
«Ինչպես գիտեք, ատոմակայանի կառուցման հարցում առաջին քայլը կատարել ենք Ռուսաստանի հետ: Երկրորդ քայլը հիմա Ճապոնիայի հետ ենք կատարում և մեր ցանկությունն է, որ հնարավորինս արագ իրագորվեն մեր պլանները»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ Թուրքիան իր առաջին ատոմակայանի կառուցման համար համաձայնագիր էր ստորագրել Ռուսաստանի հետ 2010 թվականի մայիսին: Այն ունենալու է 4 էներգաբլոկ և պահանջելու է 20 մլրդ դոլարի ներդրում: Թուրքական իշխանությունները նպատակադրվել են մինչև 2023 թվականը` հանրապետության հռչակման 100 ամյակը, կառուցել և շահագոևրծման հանձնել երկու ատոմակայան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |