Քաղաքական13:42, 30 Հոկտեմբեր 2013
Թուրքիայի ընդդիմադիր և իշխող կուսակցությունների միջև «գլխաշորի» ճգնաժամը շարունակվում է

Թուրքիայում
ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP)
և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունների միջև
շարունակվում է կին պատգամավորների գլխաշոր կրել-չկրելու վերաբերյալ
քննարկումները:
Բանն այն է, որ ընդդիմադիր կուսակցությունը ոչ մի կերպ չի համակերպվում վերջերս կատարված օրենսդրական փոփոխությանը, ըստ որի կին պատգամավորները կարող են գլխաշորով ներկայանալ մեջլիսի նիստերին:
Այսօր «Արդարություն ու զարգացում» կուսակցության փոխնախագահ ու խոսնակ Հուսեյն Չելիքը հայտարարել է, որ վաղվա նիստին 3 կին պատգամավոր գլխաշորով է
գալու և ոչ ոք չի կարող խոչընդոտել դրան:
Հուսեյն Չելիքն ասել է, որ ինչպես որ մյուս
պատգամավորները նիստերին առանց գլխաշորի ներկայանալու իրավունք ունեն, նույն կերպ
էլ որոշները գլխաշոր կրելու իրավունք ունեն:
«Վաղվա
նիստին մեր որոշ պատգամավորներ գլխաշորով են գալու: Այսօրվա Թուրքիան արդեն 1999
թվականի Թուրքիան չէ: Հիմա ոչ ոք
գլխաշորավոր կնոջ գործունեությանը չի կարող խոչընդոտել: Ոչ ոքի ուժը չի
բավականացնի անել այդ: Դրա հետ պետք է համակերպվեն նաև «ԺՀԿ»-ականները»,-ասել է
Չելիքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |