Տնտեսական10:14, 30 Հոկտեմբեր 2013
Թուրքիան էներգասպառման պահանջարկի աճով Եվրոպայում 1-ինն է, աշխարհում` 2-րդը

Աշխարհի 31 պետությունում ընդհանուր առմամբ այժմ կա 437 ատոմակայան: Եվս 14
երկրում ընթանում է 68 ատոմակայանի շինարարություն: Մինչև 2030 թվականը,
նախատեսվում է ատոմակայանների թիվն ավելացնել 164-ով: Այս ցուցանիշների մեջ իր
տեղն է ուզում զբաղեցնել Թուրքան: Մինչև 2023 թվականը թուրքերը ծրագրել են
ռուսների ու ճապոնացիների հետ կառուցել և շահագործման հանձնել 2 ատոմակայան:
Փորձագիտական հաշվարկների համաձայն` դա Թուրքիային հնարավորություն կտա 16մլրդ խմ
բնական գազ գնելու համար այժմ տարեկան ծախսվող 7 մլրդ դոլար տնտեսել:
«Հաբերջինիզ» կայքի թուրք սյունակագիր Իբրահիմ Յըլմազի դիտարկմամբ` եթե հիմա Թուրքիան պատրաստ ունենար Սինոպում և Աքքույուում կառուցվելիք ատոմակայանները, ապա կկարողանար դրանց միջոցով բավարարել իր էներգասպառման պահանջարկի գրեթե 33 տոկոսը:
Յըլմազը նշում է, որ օրեցօր ավելանում է Թուրքիայի էներգասպառման պահանջները: Այժմ այդ երկիրը 72 տոկոսով էներգետիկ կախվածություն ունի արտաքին աշխարհից, քանի որ այդչափ էներգակիր ռեսուրսներ է ներմուծում: Ավելի ստույգ` պահանջվող բնական գազի 98, նավթի 92 և ածխի 30 տոկոս պաշարները Թուրքիան ձեռք է բերում արտաքին աշխարհից: Էլեկտրաէներգիայի սպառման պահանջաևկի աճով Թուրքիան Եվրոպայում համարվում է առաջինը, իսկ աշխարհում` երկրորդը` Չինաստանից հետո:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |