Քաղաքական08:31, 31 Հոկտեմբեր 2013
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը եռօրյա այցով մեկնում է Թուրքիա

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Ասիայի հարցերով
օգնական Վիկտորիա Նուլանդն այսօր մեկնելու է Թուրքիա: Ըստ «Անադոլու» լրատվական
գործակալության հաղորդագրության` Նուլանդը Վիշեգրադյան խմբի չորս երկրների՝ Չեխիայի, Լեհաստանի, Հունգարիայի և Սլովակիայի արտգործնախարարների հետ Բուդապեշտում
կայացած հանդիպումից հետո ուղևորվելու է Ստամբուլ:
Նշում է նաև, որ Նուլանդը Ստամբուլում և Անկարայում մի շարք հանդիպումներ է ունենալու թուրք իշխանավորների, առաջատար գործարարների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Կառավարության անդամների հետ ԱՄՆ պաշտոնյան քննարկելու է երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր:
Նոյեմբերի 3-ին Վիկտորիա Նուլանդը Թուրքիայից մեկնելու է Ուկրաինա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |