Քաղաքական07:56, 01 Նոյեմբեր 2013
Ամերիկյան զեկույց. «Թուրքիայի իշխող կուսակցությունն այլևս անպարտելի չէ»

Վաշինգտոնում գործող քաղաքական հետազոտությունների անկախ կենտրոն «Հռետորաբանությունից իրականություն. ԱՄՆ թուրքական քաղաքականության վերաձևակերպում» վերնագրով 72 էջից բաղկացած համապարփակ զեկույց է հրապարակել: Զեկույցում կարևոր նշանակություն է տրվում Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքի փոփոխությանը:
Ըստ թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքի՝ զեկույցի կարևորությունը այն է , որ հետազոտական կենտրոնի զեկույցում տեղ են գտել նաև Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպաններ Մորթոն Աբրամովիչի և Էրիկ Էդելմանի դիտարկումները:
Զեկույցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիան Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դեպքերի վրա ազդելու շատ քիչ քաղաքական ուժ և լծակներ ունի: Ըստ զեկույցի՝ Թուրքիան, արտաքին քաղաքականության «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքին հետևելով, ավելի շատ խնդիրներ է ստեղծել և որպես օրինակներ նշվում են Սիրիայի հարցում Ասադի դեմ որդեգրած քաղաքականությունը, Եգիպտոսի ռամզական իշխանությունը չճանաչելը, Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, Սիրիայի ապստամբներին օգնություն ցուցաբերելով հարաբերությունների սրումը Իրանի հետ, անհիմն մեղադրանքներով Եվրոպային իրենից հեռացնելը և այլն:
Իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վերաբերյալ նշվում է, որ այն այլևս անպարտելի չէ: 18 ամսիների ընթացքում իրար հաջրոդող 3 ընտրությունները շրջադարձային իրավիճակ կստեղծեն Թուրքիայում: Այս իրավիճակում ԱԶԿ-ն Մերձավոր Արևելքի իրադարձությունների վրա ազդելու շատ քիչ քաղաքական լծակներ ունի: Նշվում է նաև, որ ԱԶԿ-ն խնդիրները լուծելու համար փոխզիջումների և համագործակցության փոխարեն նախնտրում է կրոնական մոլեռանդությունը և հռետորաբանությունը: Որպես հռետորաբանության օրինակ նշվում է Գեզի զբոսայգու համար բողոքողների նկատմամբ ոստիկանության կիրառած անհամաչափ ուժը և ճնշումները, որոնք կատարվել էին իշխանությունների հրամանով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |