Տարածաշրջան14:35, 01 Նոյեմբեր 2013
Թուրք հոդվածագիր. «Էրդողանի հայտարարությունները համարձակ էին»

Թուրքական «Թարաֆ» թերթի հոդվածագիր Ջենգիզ Աքթարը «Ուրբաթօրյա գրառումներ» հոդվածում ի թիվս Թուրքիայում վերջին շրջանում կատարված իրադարձությունների անդրադարձել է նաև Ախթամարի հայկական եկեղեցու վերականգնման վերաբերյալ Էրդողանի արած հայտարարություններին:
Աքթարը մասնավորապես ասել է. «Վարչապետը երեկ Վանում պատմական խոսքեր ասեց: Պատասխանելով Դևլեթ Բահչելիի՝ (Ազգայնական շարժում կուսակցության նախագահ) «Ախթամարի եկեղեցին ազգի վճարած հարկերով է վերականգնվել» հայտարարությանը՝ Էրդողանը նշեց. «Մենք պաշտպանելու ենք և մուսուլմանի, և քրիստոնեայի, և հուդայականի ու նույնիսկ աթեիստի իրավունքները: Ես հայ ուղղափառ քաղաքացիներ ունե՞մ: Ունեմ: Արդյո՞ք այդ քաղաքացիների իրավունքները պաշտպանելը մեր պարտականությունը չէ: Արդյո՞ք իմ երկրի հայ քաղաքացիները հարկ չեն վճարում»:
Հոդվածագիրը համարձակության դրսևորում է որակավորում այս խոսքերը: Աքթարը Էրդողանի այս արտահայտությունները հավասար քաղաքացիության իրավունքի, կամքի ու դրանք գիտակցության մեջ կոնկրետացնելու ճանապարհին պատմական քայլ է անվանել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |