Քաղաքական15:26, 01 Նոյեմբեր 2013
Քըլըչդարօղլուն` Էրդողանի մասին. «Կանանց հագուկապին, քայլվածքին, երեխա ունենալուն վերաբերվող հարցերին է խառնվում»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր գործիչ Ժողովրդահանրապետական
կուսակցության նախագահ Քեմալ
Քըլըչդարօղլուին` իրեն վիրավորելու համար և պահանջել 100 հազար լիրա փոխհատուցում: Այս մասին
տեղակցնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Հոկտեմբերի 29-ին
Թուրքիայում հանրապետության օրվա կապացությամբ տոնակատարություններից մեկի ժամանակ
Էրդողանը Քըլըչդարօղլուի ձեռքը չի սեղմել և դա երկու առաջնորդների միջև
լարվածություն է առաջացրել:
Միջադեպից հետո hասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Քըլըչդաչօղլուն Էրդողանի հասցեին «վիրավորանքներ» է հնչեցրել ասելով. «Կանանց
հագուկապին, քայլվածքին, երեխա ունենալուն վերաբերվող հարցերին է խառնվում: Դեռ
ավելին` նստած, հայացքով հետևում է Դոլմաբահչեից և Քադըքյոյից եկող կանանց»:
Քըլըչդարօղլուի այս խոսքերը զայրացրել են Էրդողանին,և վերջինս դատի է տվել
ընդդիմադիր գործչին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |