Քաղաքական13:05, 04 Նոյեմբեր 2013
The Guardian. Գյուլը մարտահրավեր կնետի՞ Էրդողանին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն առաջիկայում
պատրաստվում է մարտահրավեր նետել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին
հայտնում է բրիտանական «The Guardian» պարբերականի հոդվածագիր Սիմոն Թիսդալը: Ըստ
նրա` Գյուլը պարբերականին տված հարցազրույցում թափանցիկ ակնարկ է արել վերոնշյալի
մասին:
«Առաջիկա ամռանը կայանալիք նախագահական ընտրությունները կլինեն ներկայումս շատ քննարկվող այն հարցի պատասխանը, թե ով է ղեկավարելու Թուրքիան»,- նշված է հոդվածում:
Երբ Գյուլին հարց է ուղղվել, թե մտադի՞ր է արդյոք առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում վերընտրվելու համար, նա պատասխանել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել: Բայց թղթակիցը համառել հարցման մեջ, և Գյուլը պարզապես նշել է, որ չի բացառում իր թեկնածության առաջադրումը:
Ենթադրվում է, որ Էրդողանի թեկնածության առաջադրումն անխուսափելի է, քանի որ, ըստ գործող օրենքների, նա այլևս չի կարող չորրորդ անգամ ընտրվել պատգամավոր և պայքարելու է նախագահի աթոռի համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |