Տարածաշրջան15:41, 04 Նոյեմբեր 2013
Լարված իրավիճակ թուրք-սիրիական սահմանին

Թուրք-սիրիական սահմանի Մարդինի շրջանի Նուսայբին քաղաքի և Սիրիայի Քամըշլը քաղաքի հատվածում պատի կառուցման դեմ բողոքի ակցիա է կազմակերպել Նուսայբինի ԽԺԿ-ական (Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն (քրդական)) քաղաքապետ Այշե Գյոքքանը: Արդեն 6-րդ օրն է՝ շարունակվում է թուրք-սիրիական սահմանին վերջինիս հայտարարած հացադուլը:
Հացադուլ հայտարարած քաղաքապետին այսօր այցելել են Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցության նախագահ, Ստամբուլից ընտրված մեջլիսի պատգամավոր Սեբահաթ Թունջելը և որոշ ԽԺԿ-ական քաղաքապետեր: Սիրիայի կողմից պատգամավոր Թունջելին այցելության եկած 15 մարդիկ պոկել են սահմանի թելերից կապված նեյլոնե ծածկոցը: Թուրք սահմանային զինծառայողները զգուշացրել են նրանց, որպեսզի չտանեն ծածկոցը, իսկ նրանցից մեկն էլ նախազգուշական կրակոցներ է արձակել: Այդ ժամանակ թուրք սպաներից մեկը դիմել է Սեբահաթ Թունջելին ասելով. «Հարգելի պատգամավոր այդ ծածկոցը զինվորներինն է, ասացեք, թող հետ վերադարձնեն»:
Պատգամավոր Թունջելը միջամտել է՝ խնդրելով հետ վերադարձնել ծածկոցը: Սիրիացիները, հետ են վերադարձրել ծածկոցը՝ ասելով. «Հարգելի պատգամավոր վերադարձնում ենք միայն այն պատճառով, որ դուք եք ասում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |