• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 08:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:27, 04 Նոյեմբեր 2013

Ռիֆաթ Սերդարօղլու. «ԱԶԿ-ի 3 հիմնադիներն էլ ազգությամբ թուրք չեն»

Ռիֆաթ Սերդարօղլու. «ԱԶԿ-ի 3 հիմնադիներն էլ ազգությամբ թուրք չեն»

Թուրքական «Քեմալիստլեր» կայքի հոդվածագիր Ռիֆաթ Սերդարօղլուն «Ահմեդ Քայայի կուսակցություն» վերնագրով հրապարակած հոդվածում քննադատել է քուրդ երաժիշտ ու երգահան Ահմեդ Քայային նախագահ Գյուլի կողմից տրված «Արվեսի և մշակույթի Նախագահական բարձր մեդալ» շնորհելը, ինչպես նաև անդրադարձել այդ երկրում ներկայիս կառավարող կուսակցության՝ ԱԶԿ-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) երեք հիմնադիրների ազգային պատկանելություններին: 

Սերդարօղլուն, իր հոդվածում Քայային անվանելով Քուրդիստանի բանվորական կուսակցության խոսնակ, ընդդիմադիր կեցվածք է ընդունում նախագահական պարգևի հանձնման դեմ: Ըստ հոդվածագրի՝ յուրաքանչյուրի ազգությունը, անկախ նրա վարած պաշտոնից, սուրբ է, և  դա է մարդ լինելու և միասին ապրելու կանոնը: Սակայն, ըստ նրա, մի ուրիշ կանոն էլ կա, որի խախտման դեպքում անարխիա կսկսվի: Այդ կանոնը հետևյալն է՝ պետությունը ղեկավարողները չեն կարող իրենց ծագումը առաջնային համարելով, իսկ մյուս ինքնությունները անտեսելով՝ երկիր ղեկավարել:

Սերդարօղլուի խոսքերով ԱԶԿ-ն հիմնած և 12 տարի Թուրքիայի բարձրագույն պաշտոնները զբաղեցնող Գյուլ-Էրդողան-Արընչ եռյակից և ոչ մեկը ազգությամբ թուրք չէ. Գյուլի ընտանիքը 1915-ի բռնագաղթի ժամանակ Սիիրթից է գաղթել Կայսերի, Էրդողանի Վրացի լինելու մասին անձամբ ինքն է խոսել, իսկ Արընչը Մանիսայից գաղթած քուրդ ընտանիքի զավակ է՝ դերվիշ Մեմեդի թոռը:  

Հեղինակը նկատում է, որ այդ թեմայի վերաբերյալ նրանք ոչ հերքում են ներկայացրել, ոչ էլ որևէ մեկնաբանություն թուրք ժողովրդին:

Այնուհետև, դիմելով նախագահ Գյուլին, հարց է ուղղում նրան, թե ինչպես կարելի մի նման բարձր պարգև հանձնել մի մարդու, ով Թուրքիան անվանել է անպատիվների երկիր:

Սերդարօղլուն չի մոռացել նաև Գյուլի Հայաստան այցն ու Թուրքիայում տեղի ունեցած պատասխան խաղի ժամանակ ժամանակ Ադրբեջանական դրոշների արգելքը՝ ավելացնելով որ այդ պաշտոնը, որը զբաղեցնում է վերջինս, մեծն Աթաթուրթի զբաղեցրած պաշտոնն է, և շատ շուտով կգա դրան հրաժեշտ տալու ժամանակը:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}