Քաղաքական08:40, 05 Նոյեմբեր 2013
Թուրքիայի նախագահական պալատն արձագանքել է The Guardian-ի հոդվածին

Թուրքիայի նախագահական պալատից արձագանքել են նախօրեին բրիտանական «The
Guardian» պարբերականի այն հրապարակմանը, ըստ որի, նախագահ Աբդուլլահ Գյուլը
առաջիկա նախագահական ընտրություններում պատրաստվում է ընտրապայքարի մեջ մտնել ներկայիս
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Գյուլի մամուլի խորհրդական Ահմեթ Սևերը տեղեկացրել է, որ The Guardian-ի հոդվածագիրն ընդամենը իր կարծիքն է հայտնել, իսկ նախագահ Գյուլը նման բան չի ասել պարբերականին տված հարցազրույցում: Սևերը բառացիորեն մեջբերել է Թուրքիայի նախագահի խոսքերը հարցազրույցի ժամանակ:
«Էրդողանն իմ մրցակիցը չէ, իմ ընկերն է: Մենք միասին հիմնել ենք «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, միասին առաջ ենք մղել և միասին էլ փոխել ենք Թուրքիան: Ամբողջ այս տարիներին մենք ուս ուսի տված ենք աշխատել»:
Նշենք, որ հոկտեմբերի 1-3-ը Շոտլանդիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահը հարցազրույց էր տվել բրիտանական վերոնշյալ պարբերականին, որտեղ հետո հոդված հրապարակվեց «Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի նախագահի ընտրություններում պայքարելու ազդակ տվեց» վերտառությամբ հոդված, ինչը լայնորեն տարածվեց թուրքական մամուլում:
Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Նախկինում Թուրքիայի նախագահին ընտրում էր խորհրդարանը 7 տարի պաշտոնավարման ժամկետով: 2011 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո նախագահի ընտրության կարգում ներառվեց համաժողովրդական հանրաքվեն, իսկ պաշտոնավարման ժամկետը սահմանվեց 5 տարի: Ենթադրվում է, որ Թուրքիայում կկրկնվի ռուսական սցենարը. Նախագահը կնշանակվի վարչապետ, իսկ վարչապետը կընտրվի նախագահ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |