• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հոկտեմբեր, 2025
Չորեքշաբթի 00:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:48, 06 Նոյեմբեր 2013

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր. «Ջրի երես դուրս բերեք Դինքի սպանության առեղծվածը»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր. «Ջրի երես դուրս բերեք Դինքի սպանության առեղծվածը»

Նոյեմբերի 5-ին Թուրքիայում կայացել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) գերագույն խորհրդի հերթական համագումարը: Համագումարի ընթացքում ելույթ է ունեցել ԺՀԿ նախագահ և Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն: Նա խստորեն քննադատել է Թուրքիայի ներկայիս իշխանություններին: Քըլըչդարօղլուն երկրում տիրող իրավիճակի հիմնական պատասխանատու տեսնում է վարչապետ Էրդողանին: Ըստ ընդդիմադիր առաջնորդի՝ Էրդողանի վարած քաղաքա- կանությունը սխալ ուղու վրա գտնվում:

Թուրքական «Թայմթուրքը» հայտնում է, որ Քըլըչդարօղլուն ելույթը սկսելիս  հիշատակել է կուսակցության նախկին առաջնորդ Բյուլենթ Էջեվիթին՝ նշելով որ, վերջինս եղել է ժողորդի կողմից սիրված քաղաքական գործիչ, առաջնորդ: Այնուհետև նա անդրադարձել է երկրում տիրող իրավիճակին՝ թվելով մի շարք առկա խնդիրներ: Նա ադրադարձել երկրում կանանց և տղամարդկանց անհավասարության խնդրին՝ նշելով որ, Թուրքիան այդ ցուցանիշով գտնվում է 136-րդ տեղում, ազգային փոքրամասնությունների և կրոնական անազատությունների խնդիրներին, կրթության ոլորտում աղջիկ և տղա երեխաների համատեղ կրթության խոչընդոտներին, արդարադատության ոլորտում առկա խնդիրներին: 

Քըլըրդարօղլուն կարծում է, որ վարչապետ Էրդողանը ցանկանում է երկիրը դարձնել Մերձավոր Արևելքի երկրներին բնորոշ պետություն:Քըլըչդարօղլուն ելույթում անդրադարձել է նաև լրագրող Հրանտ Դինքի սպանությանը՝ Թուրքիայի իշխանավորներից պահանջելով ջրի երես դուրս բերել սպանության առեղծվածը:  Հիշեցնենք որ, Դինքի գործով դատարանի կայացրած վճիռը նախկինում ևս քննադատության է արժանացել Քըլըչդարօղլուի կողմից՝ ով նշել էր, որ այդ դատավարությունը Էրդողանի արդարությունն է:

Ermenihaber.am 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}