• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հոկտեմբեր, 2025
Չորեքշաբթի 02:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:50, 08 Նոյեմբեր 2013

Թուրքիայի ԱԳՆ. «Հայ-թուրքական սահմանի հարցում Ադրբեջանին համոզելու մասին լուրերը սուտ են»

Թուրքիայի ԱԳՆ. «Հայ-թուրքական սահմանի հարցում Ադրբեջանին համոզելու մասին լուրերը սուտ են»

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Լևենթ Գյումրյուքչյուն, այսօր Բաքվում Թուրքիայի դեսպանատանը հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով նախօրեին թուրքական մամուլում տարածված այն լուրերը, թե հայ-թուրքական սահմանը բացելու համար Թուրքիան կփորձի համոզել Ադրբեջանին:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքի` Գյումքյուքչյուն, պատասխանելով այն հարցին, թե ճիշտ են արդյոք լուրերը այն մասին , որ Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանը բացելու համար իրենք կփորձեն Ադրբեջանին համոզել, ասել է.

«Այդ լուրերը ճիշտ չեն և պետք չէ կարևորություն տալ դրանց:  Մենք այս հարցում գործում ենք Ադրբեջանի հետ համագործակցությամբ և փոխհամաձայնությամբ և ցանկացած զարգացում նրանց հետ քննարկում ենք: Եվ սա պետք է ընկալել, ոչ թե այնպես կարծես մի կողմը մյուսին համոզում է` այլ փոխհամաձայնությամբ արվող աշխատանքներ»:

Նա նաև նշել է, որ Թուրքիան ցանկանում է ղարաբաղյան խնդրի հնարավորինս արագ լուծումը և պատրաստ է անել տարածաշրջանային խաղաղությանը աջակցող ամեն տեսակի քայլ:

Հիշեցնենք, որ երեկ թուրքական առաջատար պարբերականներում տեղեկացնում էին, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջ հանդես գալով անդրադարձել է հայ-թուրքական սահմանի խնդրին և ասել, որ առաջիկայում այցելելու է Ադրբեջան և եթե ստացվի Բաքվին համոզել սահմանի բացման հարցում, ապա կկարողանան անակնկալ մատուցել Հայաստանին:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}