Տարածաշրջան16:01, 08 Նոյեմբեր 2013
Թուրքիայում գանձախույզները տակնուվրա են արել հերթական հայկական գերեզմանոցը

Թուրքիայի Բաթմանի նահանգի ջրամբարի շրջակայքում գտնվող բազմաթիվ հայկական գերեզմաններ գանձախույզերի թիրախում են հայտնվել: Թաշլըդերե գյուղի մոտակայքում գտնվող ջրամբարի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ եկած հայկական գերեզմանները ավերվել են:
Հայերի պատկանող բազմաթիվ գերեզմաններ ջրի տակ էին հայտնվել, այն բանից հետո, երբ Բաթմանի ջրամբարում սկսեցին ջուր կուտակել: Վերջին օրերին ջրամբարի ջրերի հետ քաշվելուց հետո նշյալ գերեզմանները ջրից դուրս էին հայտնվել: Գանձախույզները, օգտվելով առիթից, գանձ և պատմական արժեքավոր իրեր գտնելու մտադրությամբ հատուկ գործիքների կիրառմամբ փոս են փորել:
Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի հաղորդմամբ՝ այս շրջանում, որտեղ տարածված են այն խոսակցությունները, որ հայերը մահացածների հետ արժեքավոր իրեր են հուղարկավորել, հայկական գերեզմաններից բացի ավերվում են նաև տեղի եկեղեցիները: Գերեզմանների մոտ քանդված փոսը հայտնաբերած գյուղացիները պատմել են, որ հայկական գերեզմանները ջրի տակ անցնելուց առաջ նույնպես հայտնվել են գանձախույզների թիրախում: Իսկ փոսի մոտ հայտնաբերված ժայռաբեկորը, որի վրա խաչ է եղել պատկերված, գրավել է բոլոր հավաքվածների ուշադրությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |