Տարածաշրջան08:22, 09 Նոյեմբեր 2013
Զինված բախում` թուրք-սիրիական սահմանին

Թուրք-սիրիական սահմանին նախօրեին արձանագրվել է հերթական զինված բախումը: Ըստ
թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության հաղորդած տեղեկության` Սիրիայի
տարածքից թուրքական սահմանին են մոտեցել դիզվառելիքով բեռնված ավտոմեքենաներ,
որոնք փորձել են մաքսանենգ ճանապարհով Թուրքիայի տարածքում գտնվող ապօրինի
ներգաղթյալներին դիզվառելիք հասցնել:
Թուրքական սահմանապահ զորքերի կողմից հնչել է հետ քաշվելու մասին նախազգուշացում, բայց մաքսանենգներն անհնազանդություն են դրսևորել: Նրանք սկսել են ինքնաձիգերից կրակ բացել Հաթայի թուրքական սահմանային ուղեկալի վրա, ինչին հաջորդել է թուրք սահմանապահների պատասխան կրակը: Արդյունքում մաքսանենգության փորձ անողները նահանջել են: Փոխհրաձգության հետևանքով ոչնչացվել է 7 տոննա մազութ տեղափոխող երկու բեռնատար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |