Գիտակրթական07:41, 11 Նոյեմբեր 2013
Ըստ թուրք նախարարի՝ ֆրանսիական դասագրքերում Հայոց ցեղասպանության չպետք է լինի
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ նիստին մասնակցելու նպատակով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Թուրքիայի Կրթության նախարար Նաբի Ավջըն մասնակցել է Փարիզում Թուրքիայի դեսպանատան կողմից կազմակերպված Աթաթուրքի մահվան 75-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը:
Արարողություններից հետո Ավջըն լրագրողներին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների, ընդունված որոշումների մասին, ինչպես նաև պատասխանել է նրանց հարցերին:
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք նախարարը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ, Ավջըն նշելով, որ իր և Ֆրանսիայի Կրթության նախարար Վենսան Պեյոնի ճանապարհները ոչ մի կերպ չեն հատվում: Ափսոսանք հայտնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ևս իրեն չի հաջողվել հանդիպել ֆրանսիացի գործընկերոջ հետ, որին ցանկանում է ներկայացնել Հայոց ցեղասպանության՝ ֆրանսիական դպրոցական ծրագրերում տեղ գտնելու մասին Թուրքիայի կարծիքը:
«Ֆրանսիայի դպրոցներում Հայկական հարցի վերաբերյալ արտահայտությունները, ըստ իս, չեն համապատասխանում իրականությանը: Ֆրանսիական դասագրքերում տեղ գտած արտահայտությունները ոչ միայն մեր գաղափարների, այլև մանկավարժության տեսանկյունից անընդունելի են»,- նշել է թուրք նախարար:
Նա նաև հայտնել է, որ այդ արտահայտությունները միջնակարգ դպրոցներում սովորող երեխաների վրա բացասական ազդեցություն են թողնում և կարող են ընկալվել որպես այլատյացության, թշնամանքի սերմանում: «Անհարժեշտ է, որ Ֆրանսիան խուսափի երեխաներին թշնամանք սերմանող վտանգավոր արտահայտություններից»,- հավելել է Ավջըն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |