• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Մայիս, 2026
Չորեքշաբթի 01:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն12:10, 11 Նոյեմբեր 2013

Թուրք հոդվածագիր. «Մենք չպետք է պաշտպանենք հանցագործությունները միայն այն պատճառով, որ թուրք ենք»

Թուրք հոդվածագիր. «Մենք չպետք է պաշտպանենք հանցագործությունները միայն այն պատճառով, որ թուրք ենք»

Թուրք սյունակագիր Օրալ Չալըշլարը, ով ակտիվորեն հետևում էր Ստամբուլում ընթացող «Իսլամացված հայեր» կոնֆերանսին, իր սյունյակում տեղադրել է համաժողովում ներկայացված տարբեր պատմություններ: Դա պատճառ է դարձել, որ նա ստանա բազմաթիվ նամակներ: Նամակագիրներից մեկը եղել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից 2 անգամ պատգամավոր ընտրված Վահիթ Էրդեմը: Վերջինս հանդիմանել է  հոդվածագրին Հայոց ցեղասպանության փաստը ընդունելու և Էրզրումում «հայերի կատարած վայրագությունների» մասին լռելու համար:

Ի պատասխան  Էրդողանի կուսակցության ներկայացուցչի և այլ բազմաթիվ ընթեցողների հանդիմանությանը՝ Օրալը «Ռադիքալ» թերթում հրապարակված իր հոդվածում շեշտել է, որ Էրզրումում տեղի ունեցած դեպքերը դեռ չեն նշանակում, որ չի եղել է 1915-ի սարսափելի ոճրագործությունը:

Հոդվածագիրը ներկայացրել է գրող Նեսիմ Ավադյա Իզրաիլի «1915թ. ապրիլի 24. Ստամբուլ, Չանքըրը, Այաշ, Անկարա» աշխատությունը, որը պատմում է 250 հայ մտավորականի ճակատագրի մասին: Հայ մտավորականները՝ պատգամավոր, իրավաբան, ճարտարապետ, երաժիշտ, բանաստեղծ, լրագրող, գործարար, առևտրական որպես քաղբանտարկյալ ուղարկվել են Չանքըրը և Այաշ: 250 հոգուց 174-ը սպանվեցին, իսկ 76-ը կարողացան փրկվել:

Օրալը գրում է, որ սպանվածների շարքում էր նաև հայ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակը, որը բժշկի մասնագիտությունը ստացել էր Լոզանում, ամուսնացել գերմանուհու հետ, սակայն իր գործունեությունը շարունակելու համար 1914 վերադարձել էր Ստամբուլ:  Հոդվածի հեղինակը պատմում է, որ Սևակի դուստրը՝ Շամիրամը 2005 թվականին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ հայրը Չանքըրըում բուժել է մի աղջկա, ում հայրը առաջարկել է Ռուբենին ամուսնանալ իրեն սիրահարված աղջկա հետ և իսլամ ընդունել: Սակայն Սևակը հրաժարվում է՝ ասելով, «Ես ո՛չ իմ ազգությունը , ո՛չ էլ կնոջս հանդեպ ունեցած հարգանքս ուրանալ չեմ կարող»:

«Սա 1915-ից ընդամեն մի պատառիկ է: Հարյուր հազարավոր հայեր ուղարկվել են ստույգ մահվան: Էրդեմին գրած  պատասխանի մեջ շեշտել եմ, որ մենք ստիպված չենք պաշտպանել հանցագործությունները միայն այն պատճառով, որ թուրք ենք:

Վերջնարդյունքում պետության գիտակցված քաղաքականության հետևանքով աքսորի և կոտորածների միջոցով բնաջնջվել է մի ամբողջ ժողովուրդ, որը հազարավոր տարիներ ապրել է այս հողերում: 2015 թվականին մնացել է մեկ տարի: Մեր խղճի առջև որպես հաշվետվություն, կարող ենք ապրիլի 24-ին հարգել մեր քաղաքացիների հիշատակը և ի լուր աշխարհի հայտարարել, որ  մենք անընդունելի ենք համարում այդ կոտորածները»,- եզրափակում է թուրք հոդվածագիրը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}