Տարածաշրջան09:14, 11 Նոյեմբեր 2013
Թուրքիայում օրական արձանագրվում է 70 ստորգետնյա ցնցում
Թուրքիայի երկրաշարժների ուսումնասիրության ազգային կենտրոնի (UDIM) տնօրեն
Դողան Քալաֆաթը տեղեկացրել է, որ այդ երկրում օրական միջին հաշվով նվազագույնը 70
ստորգետնյա ցնցում է արձանագրվում: Ըստ նրա ունեցած տվյալների` ամեն 5 օրը մեկ
տեղի է ունենում Ռիխտերի սանդղկաով 4 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ, իսկ 5 կամ
5.5 բալանոց երկրաշարժներ լինում են ամիսը մեկ կամ երկու անգամ:
Ստամբուլի «Բողազիչի» համալսարանի պրոֆեսոր Քալաֆաթն ընդգծել է, որ տարեցտարի Թուրքիայում զարգանում են սեյսմիկ կանխատեսումների հնարավորությունները: Որպես օրինակ նշել է, որ 4 տարի առաջ Թուրքիայի սեյսմիկ կայանները կարողանում էին կանխատեսել տարեկան 6-7 հազար ստորգետնյա ցնցում, ապա այսօր արդեն հնարավոր է դարձել կանխատեսել 18-19 հազարը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |