Տնտեսական07:49, 12 Նոյեմբեր 2013
Մարմարը Թուրքիայի «նավթն է»

Հանքանյութերի արտահանման ծավալները 2023 թվականին 15 մլրդ դոլարի հասցնելու
նպատակ ունեցող Թուրքիան մեծ հույսեր է կապում հատկապես հանքաքարերի իր ունեցած պաշարների
հետ:
«Արդյունահանող գործարարների միության» նախագահ Էրոլ Էֆենդիօղլուն նշում է, որ մարմարի համաշխարհային պաշարների 30 տոկոսը գտնվում է Թուրքիայի տարածքում: Մարմարի արդյունահանության ցուցանիշով Թուրքիայում առաջին տեղը զբաղեցնում է իր մեծությամբ երկրի չորրորդ նահանգը հանդիսացող Բուրսան:
«Մարմարը Թուրքիայի նավթն է»,- ըստ թուրքական «Սաբահ» պարբերականի` կարծիք է հայտնել Էֆենդիօղլուն: Նրա տեղեկացմամբ` մարմարի արդյունահանությունը Թուրքիայում աշխատատեղ է ապահովում ավելի քան 200 հազար մարդու համար: Բուրսայի մարմարի մշակման արտադրամասերի տված արտադրանքն աստիճանաբար դառնում է աշխարհում լայնորեն ճանաչելի ապրանքանիշ:
Թուրքիայի տեքստիլ և ավտոարդյունաբերության ստվերում մնացած մարմարի սեկտորը, սակայն, մեծ մասնաբաժին է կազմում արտահանության ծավալներու: Օրինակ` նախորդ տարի հանքանյութերի արտահանությունը կազմել է 4 մլրդ դոլար, որից 2 մլրդ 100 մլն դոլարը բաժին է ընկել հանքաքարերի և մասնավորապես մարմարի վաճառքին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |