• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 10:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:25, 14 Նոյեմբեր 2013

Թուրք պրոֆեսոր. «Վանա լճում 50.000 տոննա ուրան կա»

 Թուրք պրոֆեսոր. «Վանա լճում 50.000 տոննա ուրան կա»

Թուրքիայի Ֆըրաթ համալսարանի Ճշգրիտ գիտությունների ֆակուլտետի Քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Մեհմեթ Յամանը նշել է, որ Վանա լճում ուրան է գտնվել, որը թույլ կտա  այն օգտագործել ատոմային էներգիայի արտադրությունում: 

Թուրքական «Բուգյուն» լրատվական կայքը հայտնում է, որ 2010 թվականին Վանա լճի աղտոտվածության աստի- ճանը  պարզելու համար կատարված ուսումնասիրությունների արդյունքում լճում մեծ քանակությամբ լուծված  ուրան է հայտնաբերվել: Պրոֆեսոր Յամանը նշում է, որ Թուրքիայի էներգետիկայի ոլորտում մինչև 2023 թվականը նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար Վանի ուրանը կարող է վճռորոշ դեր խաղալ: Ըստ կատարված աշխատանքների՝ Վանա լճում  ուրանի պաշարները գնահատվում է ավելի քան 50 հազար տոննա: Նշվում է, որ Վանա լճի ուրանի օգտագործումը թուրքական տնտեսության համար կապահովի մեծ եկամուտներ: 

Յամանը համոզված է, որ Վանա լճի ուրանի հարստացման փուլում  շրջակա միջավայր արտանետվող ռադիոակտիվ նյութերը խդիրներ չեն առաջացնի: Ավելին, կարծում է, որ նույնիսկ ուրանի օգտագործման դեպքում Վանա լճի ուրանի պաշարները հնարավոր չէ սպառել: Յամանը Վանա լճի ուրանը համարում է Ալլահի կողմից տրված օրհնություն: Եթե այն օգտագործվի ատոմակայաններում, ապա Թուրքիան կբարգավաճի:

Թուրք պրոֆեսորը առաջարկել է համապատասխան միջոցներ ձեռնարկել, հիմնել ուրանի հետազոտման և մշակման ինստիտուտ, որը թույլ կտա հարստացնել Վանա լճի ուրանը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}