Տնտեսական13:20, 14 Նոյեմբեր 2013
Թուրքիան տարանցիկ երկիր կդառնա ադրբեջանական գազը Եվրոպա մատակարարելու համար

Կասպիական բնական գազը Թուրքիայի տարանցիկ գոտիով Եվրոպա արտահանելու ծրագրի
իրականացման մեկնարկը կտրվի առաջիկայում: Ինչպես հայտնում են թուրքական
լրատվամիջոցները, «TANAP» նախագծի նախապատրաստական աշխատանքներն ավարտին կհասցվեն
մինչև տարեվերջ, իսկ 2014-ի սկզբներին արդեն գազատարի կառուցումը կսկսվի:
Նախատեսվում է գազատարի շինարարությունն ավարտել 2018 թվականին: Մոտավորապես 2.000կմ երկարություն ունեցող գազատարի անցկացման համար կպահանջվի 7 մլրդ դոլար: Եթե դա իրականություն դառնա, ապա Ադրբեջանը կկարողանա Եվրոպային տարեկան մատակարարել 10 մլրդ խմ գազ, իսկ Թուրքիային` 6 մլրդ խմ:
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարից հետո սա երկրորդ նմանատիպ նախագիծն է, որի հաջողությանը լիակատար վստահություն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի պարագայում:
Կարևորելով արևելյան և հյուսիս-արևելյան հարևանների հետ երկաթուղային
հաղորդակցությունը` Էրդողանը նշել է կառուցվելիք Իգդիր-Նախիջևան երկաթուղու մասին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |