Տնտեսական13:09, 15 Նոյեմբեր 2013
Թուրքիայում գործազուրկների թիվը հասել է 2 մլն 806 հազարի

Թուրքիայի վիճվարչության տվյալների համաձայն` երկրում գործազրկության մակարդակը զգալիորեն բարձրացել է: Կատարված ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումից պարզ է դարձել, որ գործազուրկների թիվը հասել է 2 մլն 806 հազարի:
Նշյալ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է 361 հազարով, ինչը նշանակում է, որ այժմ գործազուրկ է համարվում Թուրքիայի բնակչության 9.8 տոկոսը: Գործազրկության մակարդակի նկատելի աճ է տեղի ունեցել հատկապես 15-24 տարեկանների տարիքային խմբում. արձանագրվել է 1.5 տոկոսանոց աճ` կազմելով 18.7 ցուցանիշը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի բնակչությունը թիվը, համաձայն այս տարեսկզբին հրապարակված պաշտոնական տվյալների, կազմում է 75.627.384 մարդ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Թուրքիայի գյուղական բնակչությունը (12 մլն) ավելի քիչ է, քան Ստամբուլ քաղաքի բնակչությունը (13.9 մլն):
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |