Քաղաքական13:57, 15 Նոյեմբեր 2013
Կիպրոսում թուրքական պետության ղեկավարն Ադրբեջանին մաղթել է ազատվել հայերից

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Դերվիշ Էրօղլուն ընդունել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանիրա Փաշաևային: Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվականի` Էրօղլուն Փաշաևային մասնավորապես ասել է. «Տա Աստված Ադրբեջանը հայերից ազատվի, մենք էլ մեր փնտրած և բայց դեռ չգտած հաշտեցմանը հասնենք»:
Ադրբեջանցի պատգամավորն էլ Էրօղլուին շնորհավորել է ՀԿԹՀ-ի հռչակման 30 ամյակի կապակցությամբ
Նշենք, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը միջազգային ճանաչում չունի. բացի Թուրքիայից ոչ մի երկիր չի ճանաչել այն: Այժմ Թուրքիան այդ չճանաչված երկրի տարածքում պահում է 17 հազարանոց զորաբանակ, ինչը բազմիցս դատապարտվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով:
Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Կիպրոս են ներխուժել 1974 թվականին և զավթել կղզու մի մասը: իսկ 1983թ. նոյեմբերի 15-ին թուրքական կողմը հռչակել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) անկախությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |