Քաղաքական10:23, 16 Նոյեմբեր 2013
Թուրքիայի կառավարությունն ու լոբբիստական ուժերը պատրաստվում են 2015-ին

Լրագրող Ույգար Գյուլթեքինը հայտնում է, որ Թուրքիայի կառավարությունը և արտգործնախարարությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ միջազգային հարթակներում նախաձեռնությունները կփորձի կասեցնել` օգտագործելով իր լոբբինգը, դիվանագիտությունը և տնտեսական հզորությունը: Այժմ այդ կառույցներում նշյալ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Թուրքական «T24» լրատվական կայքը հայտնում է, որ Գյուլթեքինն «Ակոս» շաբաթաթերթի նոյեմբերի 15-ի համարում հրապարակված «Թուրքիան պատրաստվում է 2015-ի համար» վերնագրով հոդվածում հիշեցրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական Բյուլենթ Արընչի խոսքերը. «Հայոց ցեղասպանության 100 ամյակի ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում: Այստեղ կկազմակերպվեն գիտաժողովներ, գրքերի հրապարակումներ տեղի կունենան: Այլ բնագավառներում նույնպես աշխատանքներ են տարվում, որոնք ամբողջ աշխարհում տարբեր երկների վրա հանրային դիվանագիտության տեսանկյունից մեծ ազդեցություն կունենան: Կառավարությանը կից գործում է մի կառույցը, որը միայն այս հարցով է զբաղվում»:
Գյուլթեքինը, գրելով, որ կառավարության գործելաոճը նախորդ տաիների համեմատ առանձնապես չի տարբերվելու, նշել է այն ոլորտները, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
««Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP)
Թուրքիայի կառավարություն 2015 թվականին ընդառաջ աշխատանքները ղեկավարելու է իշխող ԱԶԿ պատգամավոր պրոֆեսեր Սեյիթ Սերթչելիքը, ով Հայկական հարցի ուսունասիրությամբ է զբաղվում:
Այս տարվա ընթացքում Թուքիայի ազգային մեծ ժողով նախագահի օգնական Մեհմեթ Սաղլամը, ԱԶԿ պատգամավոր Սեյիէ Էրչելիքը, ԱՇԿ պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն, ԺՀԿ փոխնախագահ Ֆարուկ Լողօղլուն խորհրդարանում ժողովրներ են անցկացրել և 2015-ին ընդառաջ շրջադարձային աշխատանքներ են կատարել:
Սեյիթ Էրչելիքը, պատասխանելով «Ակոսի» հարցերին, հայտնել է, որ խորհրդարանում ստեղծված խումբը 2-3 հանդիպումից բացի այլ աշխատանքներ չի իրականացրել, իսկ այդ հանդիպումներն էլ կրել են զուտ մտքերի փոխանակման բնույթ: Նա նշել է, որ մամուլում սխալ են ներկայացվել այդ աշխատանքները, և ստեղծված խուբը որևէ հատուկ պատականություն չունի: ԱԶԿ-ում նույնպես թեմայի վերաբերյալ հատուկ աշխատանքներ չեն տարվում:
Թուրքական պատմագիտական ընկերություն
Ստեղծված ռազմավարության շրջանակներում այս կազմակերպությանը Հայոց ցեղասպանության ժխտման հարցում հատուկ պարտականություն է դրված: Ընկերությունը այդ նպատակով մեծածավալ «Թուրք-հայկական հարաբերությունների ժողովածու» է պատրաստում:
Թուրքական պատմագիտական ընկերությունը 2014 թվականին ընթացքում կազմակերպելու է 14 կոնֆերանս, որոնց միջոցով կփորձի թուրք հասարակությանը ներկայացնել ցեղասպանության վերբերյալ պետական թեզերը: Կատարելիք աշխատանքների համար կազմակերպության բյուջեի համար նախատեսվում է տրամադրել 8մլն 239 հազար թուրքական լիրա:
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարություն
Արտգործնախարարությունը 2015-ին ընդառաջ սկսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նոր դիվանագիտական նախաձեռնության նշաններ ցույց տալ: Անցած ամիս արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Շվեյցարիա էր այցելել և այդ հարցում միջնորդություն խնդրել: Կուլիսներում խոսակցություններ կան այն մասին, որ Շվեյցարիան համաձայնել է Հայաստանի և Թուրքիայի միջև անձայն միջնորդությամբ հանդես գալ:
Արտգործնախարարության աղբյուրները հայտնում են, որ եթե Հայաստանը Ղարաբաղի 7 շրջաններից 5-ը Ադրբեջանին հանձնելու պատասխանատվություն ստանձնի, և այդ գործընթացին առնչվող ժամանակացույցը հստակեցվի, ապա Թուրքիան պատրաստ է դրան զուգընթաց սահմանը բացել: Տեղեկացվում է, որ Ադրբեջանը ընդունել է այս միտքը, իսկ Հայաստանը 5 շրջաններից հրաժարվելու դիմաց Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցում իրավական երաշխիքներ է պահանջել: Խնդրի լուծման հանգույցը հենց այդ կետում է գտնվում: Պարզ է, որ Թուրքիան հանդես չի գա այնպիսի նախաձեռնությամբ, որին իր համաձայնությունը չի տա Ադբեջանը, սակայն Թուրքիան կփորձի հանգույցը բացել Հայաստանի՝ 5 շրջանները հանձնելու պարտականություն ստանձնելու ճանապարհով:
Ռուսաստանի հետ համագործակցության ուղիների փնտրտուքներ
Կուլիսներում շրջանառվող լուրերից է նաև, որ 2015 թվակականին ընդառաջ կատարվող պատրաստությունների շրջանակներում Թուրքիան փորձում է Ռուսաստանի հետ ավելի ակտիվ համագործակցություն ուղիները փնտրել, քանի որ Հայաստանը Թուրքիայի նկատմամբ ունեցած անվստահությունը պետք է հաղթահարի և դա կարող է անել միայն Ռուսաստանի միջոցով: Նշվում է, որ Ռուսաստանի ցանկության դեպքում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նորից օրակարգ կմտնի:
Ակտիվություն հայ-թուրքական սահմանին
Թուրքիա-Հայաստան սահմանին որոշակի ակտիվություն է նկատվում: Գյուղատնտեսության հարցերով վարչությունը Հայաստանի հետ սահմանակից վարելահողերը շահագործման հանձնելու համար մրցույթ է հայտարարել: Լուրեր են հայտնվել այն մասին, որ տարիներ շարունակ անգործության մատնված երկաթգիծը վերանորոգվում է, իսկ սահմանային անցակետ տանող ճանապարհները շրջանային վարչության կողմից մասնակի վերանորոգվում են»:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |