• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հոկտեմբեր, 2025
Չորեքշաբթի 00:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:12, 18 Նոյեմբեր 2013

Անկարայի 2014-ի ճանապարհային քարտեզում նախատեսվում է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները

Անկարայի 2014-ի ճանապարհային քարտեզում նախատեսվում է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները

Թուրքիայի կառավարությունը մշակում է քաղաքական ռազմավարության պլան, որը նպատակ ունի դրական լուծման բերել «ձախողված» գնահատականով հայտնի արտաքին քաղաքական 5 կարևորագույն խնդիր: Այլ կերպ ասած` «Զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարությունը մտնում է նոր փուլ:

Ըստ թուրքական «Աքշամ» օրաթերթի` իշխանությունները նախատեսում են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, վերականգնել հարաբերություններն Իսրայելի հետ: Աղբյուրի համաձայն` 2014 թվականին տարածաշրջանային քաղաքականությունում Անկարայի ճանապարհային քարտեզը  լինելու է հետևյալը:

1.  Հայաստանի հետ հարաբերություններ

Ծրագրվում է բնականոնացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Մասնավորապես քննարկվում է Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջաններից 2-ը Հայաստանին թողնելու, Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցանաքային կապի հնարավորություն ստեղծելու և հայ-թուրքական սահմանի Ալիջանի անցակետը բացելու տարբերակը:

2. Կիպրոսում հանրաքվե

Եվրամիությանն անդամակցելու գործում առանցքային դեր ունեցող կիպրական հարցը լուծել 2014 թվականի ընթացքում կայանալիք հանրաքվեի ճանապարհով և հասնել թուրք-հունական համերաշխության:

3. Իրաքի հետ նոր շրջան

Իրար հետևից շարունակվող փոխայցերը 2014-ին հասնելու են գագաթնակետին: Սպասվում է Իրաքի վարչապետ Նուրի Էլ Մալիքիի այցը Անկարա, տեղի է ունենալու Թուրքիա-Իրաք բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստ: Էրդողանն ու Էլ Մալիքին բազմաթիվ պայմանագրեր են ստորագրելու` սկսած էներգետիկ հարցերից մինչև տրանսպորտային խնդիրներ:

4. Իսրայելի հետ ճգնաժամ

2014-ին փորձ է արվելու բանակցությունների միջոցով արդյունքի հասնել Մավի Մարմարա նավի վրա իսրայելցի հատուկ ջոկատայինների գրոհի հետևանքով սպանված Թուրքիայի քաղաքացիների հարազատներին փոխհատուցում վճարելու հարցում:

5. Սիրիայի ընտրություններ

Սիրիայի հարցում վճռական կլինի նոյեմբերի 23-ին Ժնևում կայանալիք համաժողովը: Լուծման ձևերից մեկը այդ երկրում 2014-ին ընտրություններ անկցացնելն է: Թուրքիան իր անհամաձայնությունը կհայտնի, որ այդ ընտրություններին մասանկցի Բաշար Ասադը: Այդ իմաստով 2014-ը որակական փոփոխություն կբերի սիրիական հարցում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}