• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 08:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:27, 18 Նոյեմբեր 2013

Թուրքիայում եզդիների ակտիվությունն անհանգստություն է հարուցում

Թուրքիայում եզդիների ակտիվությունն անհանգստություն է հարուցում

Դիարբեքիրում կազմակերպված «Բռնի տեղահանություն և ետ վերադարձ դեպի գյուղ» թեմայով գիտաժողովի հրավիրյալների թվում է եղել նաև Եզդիական միություններ ֆեդերացիայի համանախագահ Ֆելեքնազ Ուջան:

Ուջան իր ելույթում նշել է, որ ինքը մի եզդի ընտանիքի զավակ է, որը 1992-ին  ենթարկված ճնշումների հետևանքով մեկնել է Թուրքիայից: Ուջայի խոսքերով տարածաշրջանում բազմաթիվ եզդիական գյուղեր են հրի մատնվել, իսկ այժմ Թուրքիայում մոտ 500 եզդի է ապրում: Ուջան, ում ելույթին անդրադարձել է «Հաբերվաքթիմ»  էլեկտրոնային պարբերականը, այսպես է արտահայտվել. «Մուսուլմանները որոնք սկզբում  որպես եղբայր էին իրենց ձևացնում, սկզբում տիրացան եզդիների տներին, այնուհետև՝ ունեցվածքին: Թուրքական պետությունն էլ այս ամենի վրա աչք փակեց: 80-ականներին և դրանից առաջ եզդիներին անհավատ ճանաչելով գրոհեցին եզդիաբնակ գյուղերը: Եզդիները քաղաք տեղափոխվելուց հետո էլ վախենում էին խոսել իրենց ազգության մասին: Ամենավերջում նույնիսկ բանը հասավ նրան, որ մուսուլմանները սկսեցին եզդի կանանց փախցնել: Քուրդ եղբայրների ազատագրական շարժումներին աջակցություն ցույց տալու համար պետության կողմից ճնշումների դատապարտվեցինք:1920-20 թթ. այս տարածաշրջանում 10 հզ եզդիներ էին ապրում, իսկ այժմ՝ ընդամենը 500-ը»:

Ուջան շեշտել է, որ ՔԲԿ առաջնորդ Օջալանի սկսած գործընթացի շնորհիվ իրենք կկարողանան հետ վերադառնալ իրենց գյուղերը:

Թերթը քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության (ԽԺԿ) կողմից վերջին ժամանակներում կազմակերպվող նմանատիպ գիտաժողովներին եզդիների մասնակցությունը Անատոլիայում (Արևմտյան Հայաստան) և հատկապես Դիարբեքիրում եզդիական պրոպագանդա է որակել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}