• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հոկտեմբեր, 2025
Չորեքշաբթի 03:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:49, 20 Նոյեմբեր 2013

Zaman. Սպասվում է, որ Դավութօղլուն կմեկնի Երևան

Zaman. Սպասվում է, որ Դավութօղլուն կմեկնի Երևան

Հայաստանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին հրավիրել է մասնացկելու դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության (ՍԾՏՀ) ժողովին:


Ըստ թուրքական «Զաման» պարբերականի՝  հայկական կողմը,  հրավերներ  ուղարկելով Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների արտգործնախարարներին, հայտնել է, որ ուրախ կլինի Դավութօղլուին  հյուրընկալել կազմակերպության երևանայան հանդիպման ժամանակ:
Հայտնի է դարձել, որ Հայաստանից պաշտոնական հրավեր ստանալուց հետո Դավութօղլուն այցելությունը նպատակահարմար է համարել, սակայն վերջնական որոշումը կկայացնի՝  ելնելով Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքից: 
Թերթը գրում է, որ երեկ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  հանդիպումից հետո որոշում էր կայացվել շարունակել երկխոսությունը, ինչից հետո սպասվում է, որ Դավութօղլուն կայցելի Հայաստան:

Նշվում է նաև, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի Շվեյցարիա այցից հետո Հարավային Կովկասում  դիվանագիտական  անցուդարձը թափ է ստացել:. Դավութօղլուն Բեռնում  խնդրել էր միջնորդել Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները հաղթահարելու հարցում՝  հայտնելով, որ  Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ իր հարաբերությունները: Սակայն պահանջ է առաջ քաշել, ըստ որի,  Հայաստանը պետք է  հրաժարվի  Ղարաբաղի  հարակիցմի շարք շրջաններից: «Համոզեք Հայաստանի իշխանություններին, մենք էլ սահամանը կբացենք»,- հայտնել էր Թուրքիայի արտգործնախարարը:
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ ըստ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյաների,  Թուրքիան Ճանաչումը է ՀՀ-ն , պարզապես  2 երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Նախագահ Գյուլն էլ այցելել է Հայաստան: Դավութօղլուի չգնալու համար որևէ պատճառ չկա: Սակայն այդ այցելությունը կախված է զարգացումներից:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելելու է Ռուսաստան և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն նաև Թուրքիա-Հայաստան, Բաքու –Երևան հարեբերությունները:

Թերթը, հիշեցնելով, որ 2009 թվականին ՍԾՏՀ շրջանակներում այդ ժամանակվա Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանն այցելել է Հայաստան, իսկ հայ պաշտոնակիցն էլ Թուրքիա, նշել է, որ եթե Դավութօղլուն Հայաստան չայցելի, ապա որպես պատճառաբանություն կբերվի Գերմանիայի նախագահի Թուրքիա կատարելիք այցելությունը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}