Քաղաքական09:14, 20 Նոյեմբեր 2013
Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը` Սարգսյան-Ալիև հանդիպմանը

Թուրքական լրատվամիջոցները հիմնականում լրատվության
մակարդակով են լուսաբանել նախօրեին Վիեննայի Քոբուրգ պալատում կայացած Հայաստանի
ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը` մասնակցությամբ
երկու երկրների արտգործնախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ
գործող նախագահի անձնական ներկայացուցչի:
Թուրքական մամուլում առայժմ չի հանդիպում նշյալ հանդիպմանը վերաբերող փորձագիտական և վերլուծական անդրադարձներ:
Կան առաջատար պարբերականներ, որոնք Սարգսյան-Ալիև հանդիպումը գնահատում են դրական շեշտադրությամբ: Մասնավորապես «Միլլիյեթ» օրաթերթը Վիեննայում կայացած հանդիպումը գնահատում է խաղաղության հասնելու ճանապարհին կատարված կարևոր քայլ` Հայաստանի և Ադրբեջանի կողմից:
Մեկ այլ հեղինակավոր պարբերական էլ` «Սաբահ»-ը, ընդգծում է, որ այս անգամ երկու նախագահների հանդիպումը փաստորեն ավարտվել է ընդհանուր հայտարարի գալու հաշտությամբ: Վիեննայում կայացած հանդիպումը թուրքական օրաթերթը բնորոշում է որպես պատմական հանդիպում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |