Քաղաքական07:40, 21 Նոյեմբեր 2013
Դավութօղլու. «Երևանի հրավերը պետք չէ ներկայացնել որպես հատուկ գործընթաց»

Թուրքիայի Արտաքին
գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր պաշտոնակից
Ուիլյամ Հեյգի հետ: Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ
Դավութօղլուն պատասխանել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման
վերաբերյալ հարցերին:
Նա մասնավորապես
նշել է, որ Երևանում կայանալիք «Սևծովյան
տնտեսական համագործակցության» (ՍԾՏՀ) վեհաժողովին մասնակցության հրավերը սովորական
երևույթ է, քանի որ ՍԾՏՀ-ի ժողովները կազմակերպվում են տվյալ ժամանակահատվածում
նախագահությունը ստանձնած երկրում:
«Սա բազմակողմանի
հավաք է, և բոլոր կողմերը հրավիրված են: Այն պետք չէ ներկայացնել որպես հատուկ,
ուշագրավ գործընթաց: Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորման
գործընթացին, ապա Ադրբեջանի նախագահը Թուրքիայում էր և, ինչպես միշտ, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման,
ինչպես նաև Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի միջև
հարաբերությունների վերաբերյալ համապարփակ խորհրդակցություններ անցկացրեցինք: Մենք
բոլորս ցանկանում ենք, որ գործընթացի
արագացմանն ուղղված քայլ կատարվի»,- ըստ թուրքական «Զաման» օրաթերթի` ասել է
Դավութօղլուն:
Թուրքիայի
արտգործնախարարը հայտնել է նաև, որ Սարգսյան-Ալիև հանդիպման օրը Ղարաբաղի հարցի
շուրջ քննարկումներ է ունեցել ԱՄՆ
պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Ըստ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոսկովյան այցի շրջանակներում Ղարաբաղի
հարցը կքննարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Մենք ցանկանում եք,
որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն: Նաև ցանկանում ենք, որ Ադրբեջանի
և Հայաստանի միջև եղած խնդիրների խաղաղ լուծման միջոցով կայուն
խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում: Այս ամենի համար կանենք անհրաժեշտ
ամեն բան»,- ընդգծել է Դավութօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |