Քաղաքական09:42, 21 Նոյեմբեր 2013
Էրդողանը հիշեցրել է, որ ժամանակին Աթաթուրքն էլ է օգտագործել «Քուրդիստան» բառը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել
է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պարզաբանել իր կողմից ավելի վաղ հնչեցված
«Քուրդիստանի շրջան» արտահայտության հետ կապված տարակարծությունները: Նա նշել է,
որ Իրաքի սահմանադրության մեջ ամրագրված է այդ արտահայտությունը և բացի այդ
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի ստորագրած հրամանագրում ևս
ժամանակին տեղ է գտել «Քուրդիստանի շրջան» ձևակերպումը:
«Աթաթուրքը իր ելույթներում քանիցս ասել է Լազիստան, Քուրդիստան: Հիմա ի՞նչ, այդ արտահայտություններն արած Աթաթուրքն ուրեմն պառակտի՞չ է: Նրանք, ովքեր ինձ այդ արտահայտության համար պառակտիչ են անվանում, ի՞նչ կասեն ապա Աթաթուրքի մասին»,- ըստ թուրքական «Հաբերա» լրատվականի` ասել է Էրդողանը:
Թուրքիայի կառավարության ղեկավարը միևնույն ժամանակ անընդունելի է համար Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրի հնչեցրած «Թուրքիայի Քուրդիստան» արտահայտությունը` նշելով, որ նման ձևակերպումները հանրության մեջ անհանգստություն են առաջացնում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |